Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը հետաձգվել է![]() 3 օգոստոսի 2021 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին, տեղեկացնում է Aysor.am-ը։ Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի՝ դատարանը հետաձգել է գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |