Ավագանու դանակահարված անդամի վիճակը ծանր է․ Արհեստական շնչառության է միացված 3 օգոստոսի 2021 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այդ մասին ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։ Մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ ստացած Անտոնյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Ըստ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության՝ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |