SoftConstruct-ի աջակցությամբ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներին նվիրված համերգաշար է անցկացվել 3 օգոստոսի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ազգային պատմամշակութային ակունքներին վերադառնալու և դրա կարևորությունը տարածելու նպատակով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` SoftConstruct ընկերության և իր նորարարական պրոդուկտներ PandaMR և Hoory-ի հովհանավորությամբ մայիս - հուլիս ամիսներին Հայաստանի հանրապետության տարբեր անկյուններում կազմակերպել է համերգների շարք` նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստների ամենավառ ստեղծագործություններին։ Մասնավորապես, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և հրավիրված երաժիշտների ու մենակատարների մասնակցությամբ անցակցվել են մշակութային հասարակական գործիչներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգներ։ Հուլիսի 10-ին Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ հնչեցրել են մաեստրոյի ամենավառ աշխատանքները։ Հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում տեղի է ունեցել բացօթյա համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանին։ Համերգին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Վահագն Հայրապետյան տրիոն և այլոք։ Ներկաներն ունկնդրել են կոմպոզիտորի սիրված ստեղծագործությունների ջազային մշակումները։ «SoftConstruct ընկերությունը հպարտ է աջակցել ազգային արժեքների զարգացման գործին և լինելով նորարարական տեխնոլոգիաների մատակարար ամբողջ աշխարհում` գնահատում և կարևորում է ազգայինը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |