Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական ռեկորդ է սահմանել![]() 3 օգոստոսի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյում օլիմպիական ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում, տեղեկացնում է Armsport-ը։ 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ կատարել է: Երկրորդ մոտեցման համար Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ է սահմանել: Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը նրան չի տրվել: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը շարունակվում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |