Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ![]() 4 օգոստոսի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին աշխատանքը շարունակող 8-րդ գումարման խորհրդարանի նիստում ընտրում են ԱԺ փոխնախագահներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 71 պատգամավոր, ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։ Արշակյանի թեկնածությունը ներկայացվել և քննարկվել էր օգոստոսի 3-ի նիստում։ Ընթացող նիստում նախատեսվում է նաև քննարկել ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածությունը, որն ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանն է։ ԱԺ նախագահն ունի 3 տեղակալ։ Օգոստոսի 3-ին Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |