ԱԺ աշխատակազմում նշանակումներ են արվել![]() 4 օգոստոսի 2021 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով նշանակումներ են արվել ԱԺ աշխատակազմում։ Մասնավորապես Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Լևոն Սահակյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Էդուարդ Խանզրադյանը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական, Դավիթ Առաքելյանը՝ օգնական: Զինա Չալիկյանը և Աշխեն Հայրապետյանը նշանակվել են ԱԺ նախագահի ռեֆերենտներ։ Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ է ընտրվել օգոստոսի 2-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |