Օհանյան․ Ապրիլյանի ժամանակ Փաշինյանի ջոկատը մարտական գործողություններին չի մասնակցել![]() 4 օգոստոսի 2021 - 13:52 AMT PanARMENIAN.Net - 2016թ․Ապրիլյան պատերազմի ժամանակ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ջոկատը չի մասնակցել մարտական գործողություններին։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այդ մասին հարցին։ Նա հավելել է, որ նրանք մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքներին, ինչը չի համարվում մասնակցություն մարտական գործողություններին։ Օհանյանը հավելել է, որ այդ ինժեներական աշխատանքների համար Փաշինյանի գլխավորած ստորաբաժանմանը պատվոգիր է տրվել իր ստորագրությամբ, քանի որ այդ ժամանակ նա ՊՆ ղեկավարն էր։ Սեյրան Օհանյանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահի ընդդիմության միասնական թեկնածու Իշխան Սաղաթելյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |