Արցախի նախագահ․ Ռուսական զորքի ներկայությունն ԱՀ-ում պետք է մշտական լինի 4 օգոստոսի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսական զորքի ներկայությունն Արցախում պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է Մարտակերտ աշխատանքային այցի ժամանակ՝ հավելելով, որ տարածաշրջանն այնպիսին է, որ «միայնակ ի վիճակի չենք ապահովելու անվտանգությունը»։ «Եթե ռուսական զորքը չմտներ տարածաշրջան, շատ ավելի ուրիշ ճակատագիր կունենայինք»,- ասել է նա՝ հորդորելով շարունակել պայքարը, քանի որ պարտությունը վերջնական չէ և պետք է քաջություն ունենալ շարունակելու։ Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Հարությունյանն ասել է, որ դավաճանություն չի եղել, սահմանափակ հնարավորություններով կռվել ենք աշխարհի դեմ։ Նա հավելել է նաև, որ պետք չէ կարծել, թե ինչ-որ մեկը կգա ու կփրկի երկիրը։ «Փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները, ուրիշ բարեկամ չունենք»,- ասել է Հարությունյանը։ Ռուս խաղաղապահների զորակազմը տեղակայվել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո, 5 տարի ժամկետով, ևս 5 տարով այն երկարացնելու հնարավորությամբ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը |