Արշակյան. Մեր ԱԹՍ-ներն անգամներ զիջել են թշնամուն![]() 4 օգոստոսի 2021 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, դիմելով պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, հայտարարել է, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը խիստ անհավասար մարտի մեջ էր թշնամու հետ, հայկական ԱԹՍ-ներն անգամներ զիջել են թշնամուն։ «Ի՞նչ եք արել այդ ժամանակ, երբ Ադրբեջանը 2001-ին ռազմարդյունաբերության նախարարություն էր ստեղծում և ԱԹՍ-ների արտադրություն սկսում»,-ասել է Արշակյանը՝ հավելելով, որ հարց է առաջանում, թե որտե՞ղ էին մեր անօդաչուները պատերազմի ժամանակ։ «Այն մշակումները, որոնք ավելի վաղ էին սկսվել, այդ նմուշները կիրառվեցին։ Բայց դրանք ամբողջ ծավալով անգամներ զիջել են թշնամուն», - ասել է Արշակյանը: Դիմելով Օհանյանին՝ Արշակյանն ասել է, որ իրենց իշխանությունն արել է այնքան, որքան հնարավոր է եղել, և համոզված է, որ նախկին կառավարման ժամանակ էլ արվել է այնքան, որքան հնարավոր է եղել։ Օհանյանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահի ընդդիմության միասնական թեկնածու Իշխան Սաղաթելյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |