Հերթագրվել պատվաստման շարժական կայաններում արդեն կարելի է բջջային հավելվածով

Հերթագրվել պատվաստման շարժական կայաններում արդեն կարելի է բջջային հավելվածով

PanARMENIAN.Net - Այսուհետ պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարելի է ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի օգնությամբ:

Հավելվածը ներդրվել է Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Earlyone-ի գործակցության արդյունքում:

Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է.

• ընտրել «Առողջություն» բաժինը,

• այնուհետև` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ»,

• Վայր՝ Հյուսիսային պողոտա:

Օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230,993 դեպք, որոնցից 220,438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---