Մերկել․ Գերմանիան պատրաստ է ուղեկցելու ՀՀ-ին բարեփոխումների ճանապարհին

Մերկել․ Գերմանիան պատրաստ է ուղեկցելու ՀՀ-ին բարեփոխումների  ճանապարհին

PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Մերկելն իր ուղերձում նշել է որ Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու ՀՀ-ին բարեփոխումների իր ճանապարհին։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Covid-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։

Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում»,-ասվում է ուղերձում։

Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում ասվում է, որ «անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»:

Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու ԼՂ խնդրի համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---