Թուրքերն Անիում կբացեն վերանորոգված մզկիթը 5 օգոստոսի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները վերանորոգել են Բագրատունիների Հայաստանի մայրաքաղաք Անիում գտնվող Մանուչեի մզկիթը, որը մեկ տարվա աշխատանքներից հետո կբացվի օգոստոսի 16-ին և կլինի գործող, գրում է Hurriyet-ը։ Կարսի նահանգապետ Թյուրքերը հայտարարել է, որ «մզկիթը բացվելու է թուրքերի կողմից Անիի նվաճման 957-րդ տարեդարձի առթիվ»։ Նա նշել է, որ մզկիթը կառուցվել է տեղի կառավաիչ Մանուչեի կողմից, որին նշանակել էր սելջուկ Ալփասլան սուլթանը, 1064-ին Անին գրավելուց հետո։ Նա նաև տեղեկացրել է, թե տեղանքում 35 մասնագետից բաղկացած թիմը պեղումներ է իրականցնում։ Անին սելջուկ-թուրքերը գրավել են 1064թ․։ 961-1045 թթ․Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |