«Զվարթնոցում» դիմավորել են օլիմպիական մեդալակիներ Մարտիրոսյանին և Դավթյանին

«Զվարթնոցում» դիմավորել են օլիմպիական մեդալակիներ Մարտիրոսյանին և Դավթյանին

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայկական զուռնա-դհոլով են դիմավորել ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) և օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին՝ մարզիչներ Վիգեն Խաչատրյանի և Հայկ Նազարյանի հետ:

«Վատ չէր, իհարկե, բայց կարող էր ավելի լավ լինել։ Այն ինչ եղավ, եղավ` ոչինչ չես կարող հետ բերել, պիտի առաջ նայես ու առաջ շարժվես։ Ուզում էի իրոք հաղթեի, որ այն (հաղթանակը,- խմբ.) նվիրեի մեր զինվորներին և զոհերին»,– ասել է Մարտիրոսյանը` հավելելով, թե չի ստացվել ոսկի բերել, քանի որ այդ օրն իրենը չէր, գրում է Sputnik Արմենիան։

Դավթյանն էլ նշել է, որ երրորդ տեղը հայաստանյան պայմանների համար ոսկի է։

«Սառույցը կոտրվեց. ջահել սերունդը, որ պետք է սկսվի մարզվել, սա արդեն իսկ կարող է լավ սկիզբ դառնալ։ Մեր վատ պայմաններում որ նման արդյունք ունեցանք, արդեն իսկ մեծ բան է»,–ասել է նա` հիշեցնելով, որ խորհրդային ժամանակներից հետո սա Հայաստանի առաջին մեդալն է մարմնամարզության մեջ։

Օլիմպիական մեդալակիներին դիմավորելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության և ծանրամարտի տղամարդկանց հավաքականների անդամները։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---