Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ 5 օգոստոսի 2021 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50 պատգամավոր։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե ԱԺ նախագահի տեղակալ չի ընտրվում, անցկացվում է նոր ընտրություւն։ Թեկնածության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ կմասնակցեն քվեարկությանը և «կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը» ընդդիմության թեկնածուի ընտրության համար` չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորմանը և ապահովելով օրենքի պահանջը։ Մինչև քվեարկությունը Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, գրում է Aysor.am-ը։ «Բայց, ինչպես տեսաք, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները համաձայնության են եկել. «Պատիվ ունեմն» իր որոշումը կայացրել է»,- ասել էր նա։ Քվերակության արդյունքների հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ դաշինքն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում կրկին Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի։ Ըստ օրենքի պահանջի՝ ԱԺ 3 փոխնախագահից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ավելի վաղ ԱԺ-ն խորհրդարանի փոխնախագահներ էր ընտրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |