Զաս․ Ակնկալում ենք` ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահությունը կնպաստի Եվրասիայում անվտանգության մակարդակի բարձրացմանը![]() 5 օգոստոսի 2021 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ակնկալիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Նա նաև բարձր է գնահատել ՀՀ ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում։ «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։ Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»,-ասվում է ուղերձում։ Հայաստանը սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը: Այդ մասին հայտարարել էր ԱԺ արդեն փոխնախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |