Սաղաթելյանը 2-րդ անգամ չի ընտրվել ԱԺ փոխնախագահ![]() 5 օգոստոսի 2021 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը կրկին չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։ Այս անգամ անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ։ Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր՝ կողմ է քվեարկել 49-ը, դեմ՝ 49։ Առաջին քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ կմասնակցեն քվեարկությանը և «կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը» ընդդիմության թեկնածուի ընտրության համար` չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորմանը և ապահովելով օրենքի պահանջը։ Առաջին քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավոր, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը, 1 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ «Հայաստան» խմբակցության 3 անդամ չի մասնակցում քվեարկությանը, քանի որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են, իսկ Դավիթ Սեդրակյանը, բացակա է «հարգելի պատճառով», ինչպես ասել են խմբակցության անդամները։ Ըստ օրենքի պահանջի՝ ԱԺ 3 փոխնախագահից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Մինչ առաջին քվեարկությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Ավելի վաղ ԱԺ-ն խորհրդարանի փոխնախագահներ էր ընտրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |