ՌԴ ԱԳՆ․ Եռակողմ հայտարարությունների կատարումն առաջնային է ԼՂ խնդրի գոտում իրավիճակի կարգավորման համար 5 օգոստոսի 2021 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն առաջնային է համարում 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին ասվում է ՌԴ միջազգային դիրքորոշման վերաբերյալ ՄԱԿ 76-րդ Գլխավոր վեհաժողովին ներկայացրած հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարում, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությանը միանան նաև ՄԱԿ գործակալությունները, մասնավորապես, ՄԱԿ Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչությունը։ «Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ»,-ասվում է փաստաթղթում։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ օրս միջազգային մարդասիրական կազմակերպությունները գործունեություն չեն ծավալել Լեռնային Ղարաբաղում, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |