Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել![]() 5 օգոստոսի 2021 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքըի ակտիվացման արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Արարատի բաժիններում։ Սպիտակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ բաժին էր բերել «Կալաշնիկովի» գնդացիր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի պայթուցիչներով նռնակների, մի քանի հարյուր փամփուշտի և հրացանի հանձնման դեպքեր։ Ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժիններում։ Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Կապանի և Սիսիանի բաժիններում։ Մասնավորապես, Կապանում՝ «Մակարով» ատրճանակի, Սիսիանում՝ ռազմամթերքի։ Զենք-զինամթերքի մի մասը, նախնական տվյալներով, բերվել են Արցախից։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |