Նախիջևանում մեկնարկել են համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները![]() 5 օգոստոսի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Նախիջևանում մեկնարկել են համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները: Զորավարժություններն անցկացվում են ըստ «Նախիջևանի կայազորի զորքերի համադրման 2021 ուսումնական տարվա պլանի», գրում է Haqqin.az-ը։ Ըստ զորավարժությունների սցենարի, զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդին՝ դիվերսիոն խմբին, որը «թաքնվում էր շենքում և խուճապ առաջացնում բնակչության շրջանում»։ Կիրառվել են մերձամարտի տարրեր։ Ստուգվել են անձնակազմի գործնական կարողությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ վարելու հմտությունները։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |