ՊՆ․ Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել![]() 6 օգոստոսի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ: Այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ոսկեպարում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին։ Նշվում է նաև, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ Ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանպահների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ասել էր, որ այդ ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքում, որի համար լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, խնդրահարույց վայրերում տեղակայելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |