Արոնյանը պարտվել է Chessable Masters-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում![]() 6 օգոստոսի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին օրը 1:3 հաշվով պարտվել է վիետնամցի Լե Կուանգ Լյեմին: Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում շրջանային մրցաշարի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում ու պարտվել երկրորդ և չորրորդ պարտիաներում, գրում է Sputnik Արմենիան: Օգոստոսի 6-ին Արոնյանն ու Լե Կուանգ Լյեմը կխաղան մրցափուլի երկրորդ կեսին: Քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին (2.5:0.5 և 2:1): 16 մասնակիցներով շրջանաձև մրցաշարում հայ շախմատիստը 10,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը: 100,000 դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայանում է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե ՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելմամբ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |