Ավանեսյան․ Հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը 58,108 անձ է պատվաստվել, 2096-ը՝ օտարերկրացի![]() 6 օգոստոսի 2021 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկացրել է, որ իրականացվել է 190,036 պատվաստում, որից միայն օգոստոսի 5-ին՝ 6188։ Նա նշել է նաև, որ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը 58,108 անձ է պատվաստվել, որոնցից 2096-ը օտարերկրացի։ Նախարարը հավելել է, որ պատվաստվածների մեծամասնությունը, այնուամենայնիվ, տեղաբնակներն են։ Ավանեսյանը հայտնել է նաև, թե ինչպես է օգտագործվելու կորոնավիրուսի դեմ պայքարի և առողջապահական համակարգի բարելավման նպատակով Եվրասիական զարգացման բանկի ՀՀ-ին տրամադրվելիք $3 մլն դրամաշնորհը։ Նա նշել է, որ ամբողջապես կվերակառուցվեն և կվերազինվեն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի և Արարատի մասնաճյուղերը։ Այդ գումարով նաև նոր ինֆեկցիոն մասնաշենք կկառուցվի Վանաձորի ԲԿ-ում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ AstraZeneca /Vakszevria պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50,400 դեղաչափ: Պատվաստանյութը ձեռք է բերվել Covax Facility նախաձեռնության շրջանակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |