Վանեցյան․ Եթե Արցախի հարցերով հանձնաժողով չստեղծվի, կասկած կառաջանա՝ իշխանությունը հրաժարվում է ԱՀ-ից 6 օգոստոսի 2021 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չստեղծվի, ապա դա կարող է հիմնավոր կասկածներ առաջացնել, որ քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Արցախից։ Նման առաջարկով հանդես են եկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։ Վանեցյանը շեշտել է, որ նման հանձնաժողովի ստեղծումը հստակ քաղաքական ուղերձ կլինի արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։ «Եթե, այնուամենայնիվ, առաջարկը մերժվի, ապա կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ ՀՀ-ում այսօր իշխանություն կազմողները փորձում են, կամ հետևողականորեն լվանում են իրենց ձեռքերը Արցախից, հրաժարվում են Արցախից։ Մենք դա չենք կարող թույլ տալ։ Արցախը կա և մնում է հայկական, և Արցախի հարցերով մենք բոլորս պարտավոր ենք զբաղվել օր ու գիշեր», - ասել է Վանեցյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 հանձնաժողով` կիսելով առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |