Ադրբեջանցիները միտումնավոր հրկիզում են ՀՀ-ին սահմանակից խոտածածկ տարածքը

Ադրբեջանցիները միտումնավոր հրկիզում են ՀՀ-ին սահմանակից խոտածածկ տարածքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները միտումնավոր հրկիզում են ՀՀ-ին սահմանակից խոտածածկ տարածքը։ Այդ մասին տեսանյութ է տարածվել համացանցում։

Խոսքը մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածի մասին է։

Օգոստոսի 6-ին առավոտյան ՀՀ ՊՆ-ն հացորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---