Վարչապետ․ Մեզ համար առաջնահերթ է տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացումը 7 օգոստոսի 2021 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին, հայտարարել է, որ առաջնահերթություն է համարում մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը և պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկվեն, որպեսզի ՀՀ ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունը սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ: Նա հավելել է, որ խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանը կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով: Վարչապետը նաև հույս է հայտնել, որ 21-րդ դարում ի հայտ եկած տեխնոլոգիական նոր ուղղությունները՝ թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ոլորտի բավական լավ դինամիկան, որ կա Հայաստանում, նախարարը կկարողանա համադրել և ոլորտի առաջամարտիկներին համախմբել նախարարության շուրջ: «Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք և համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք», - իր հերթին նշել է Խաչատուրյանը: Վահագն Խաչատուրյանն օգոստոսի 4-ին է նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |