ԵՄ նախատեսում է ոչ անցագրային ռեժիմ սահմանել «Արեւելյան գործընկերության» երկրների համար19 մարտի 2009 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ն հեռանկարում նախատեսում է ոչ անցագրային ռեժիմ սահմանել նախագծին մասնակցող հետխորհրդային տարածքի երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար: Նման դրույթ է պարունակվում Բրյուսելում բացվող ԵՄ գագաթաժողովի հայտարարության նախագծի մեջ: ԵՄ-ում նախագահող Չեխիայի կողմից նախապատրաստված փաստաթղթում ասվում է, որ այն տարածաշրջանը, որում գտնվում են նախաձեռնության մասնակից երկրները, «ռազմավարական նշանակություն» ունի Եվրամիության համար, եւ ընդգծվում է «նախաձեռնության երկրների հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու ԵՄ շահագրգռվածությունը»:Ինչպես ասվում է փաստաթղթում, նախաձեռնությունը պետք է հիմք դնի` նոր համաձայնագրեր ստորագրելու «այն գործընկերների հետ, որոնք զգալի առաջընթացի են հասել այնպիսի սկզբունքների եւ արժեքների ձեռքբերման գործում», ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, շուկայական տնտեսությունը, կայուն զարգացումն ու նորմալ կառավարումը: Փաստաթղթի նախագծի համաձայն, «Արեւելյան գործընկերությունը» նախատեսում է օրենսդրությունների մերձեցում եւ ԵՄ 27 անդամ երկրների ու վեց գործընկերների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման նպատակով համատեղ ինստիտուտների ձեւավորում, հաղորդում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |