ՀՀ-ն կմասնակցի ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին

ՀՀ-ն կմասնակցի ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին

PanARMENIAN.Net - 6 երկրի, այդ թվում Հայաստանի զինվորականները կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք առաջին անգամ անցկացվելու են Կազանում։

Նոյեմբերին կայանալիք զորավարժություններին մասնակցելու է մոտ 800 զինվորական, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակություններն արդեն ուսումնասիրել են գործողությունների վայրը, որոշել զորավարժություններին մասնակցող ուժերի կազմն ու միջոցները։

Զորավարժություններին մասնակից երկրները կգործարկեն 90 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներ, Սու-24ՄՌ և Սու-34 ինքնաթիռներ։

Զորավարժությունները կանցակվեն 2 փուլով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---