Վահե Հակոբյանն առաջադրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վահե Հակոբյանն առաջադրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին 8-րդ գումարման ԱԺ օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն առաջադրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը։

8-րդ գումարման ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով է լինելու, որոնցից 9-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագրի», 3-ը՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

8-րդ գումարման ԱԺ-ում Արցախի մշտական հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմության առաջարկը մերժվեց։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---