Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Chessable Masters առցանց մրցաշարում![]() 9 օգոստոսի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շարքի Chessable Masters առցանց մրցաշարում: Երրորդ տեղի համար խաղում Արոնյանը պարտվել է ռուս շախմատիստ Վլադիսլավ Արտեմևին (2:2 և 0․5:2․5): Մինչ այդ Chessable Masters-ի կիսաեզրափակչում Արոնյանը զիջել էր վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լյեմին (1:3, 2,5:1,5 և 1:2), իսկ քառորդ եզրափակիչում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին (2․5:0․5 և 2: 1): Շրջանաձև ընտրության ժամանակ հայ շախմատիստը 15-ից 10,5 միավորով գրավել է երկրորդ տեղը, գրում է Sputnik Արմենիան: Մրցումն անցկացվել է արագ շախմատի կանոններով (15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով)։ 100,000 դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում էր երկու փուլով։ Առաջին տուրում կայացել է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշել են նոկաուտ համակարգով հաղթողին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |