Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են ցորենի անվտանգ բերքահավաքը![]() 9 օգոստոսի 2021 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն Ասկերանում, բաժանարար գծի հարևանությամբ, ապահովել են ցորենի անվտանգ բերքահավաքը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Բերքի հավաքման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կտևեն մեկ շաբաթ։ Աշխատանքներն իրականացվում են բաժանարար գծի մոտակայաքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,-ասել է խաղաղապահների ներկայացուցիչ Իգոր Սերգեևը։ Նշվում է, որ ցորենի բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ուշացումով է սկսվել՝ այն բանից հետո, երբ ռուս սակրավորները մաքրել են գյուղատնտեսական հողատարածքներն ականներից և չպայթած զինամթերքից։ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմը 1960 զինծառայող է։ Առկա է 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |