Բյուրականի աստղադիտարանը հրավիրում է հետևելու Պերսեիդների ասուպային հոսքին![]() 9 օգոստոսի 2021 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Oգոստոսի 12-ին և 13-ին՝ ժամը 20։00-ից, Բյուրականի աստղադիտարանում կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, ինչը շատերը նմանեցնում են աստղաթափի: Այս օրերին աստղադիտարանի այցելուները կարող են մասնակցել բաց երկնքի տակ դասախոսության, գիշերային դիտումների, VIP այցելությանը դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ, տեղեկացնում են աստղադիտարանից։ Օրվա առթիվ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 21։00-ն։ Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունները կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Պերսեիդները սպիտակ արագընթաց աստղակերպեր են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |