Գերիների հարազատները բողոքի ակցիայի են դուրս եկել կառավարության մոտ

Գերիների հարազատները բողոքի ակցիայի են դուրս եկել կառավարության մոտ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք հայտարարել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից հետո էլ կշարունակեն մնալ կառավարության շենքի դիմաց։ Փաշինյանի խոսնակին նրանք ասել են՝ ցանկանում են հանդիպել կառավարության ներկայացուցչի հետ՝ բարձրաձայնելու իրենց պահանջները։

Խաղաղ ակցիայի մասնակից քաղաքացիները նշում են՝ հստակ պատասխան են ակնկալում, թե երբ կվերադառնան իրենց հարազատները, գրում է Panorama.am-ը։

«Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Աջակցեք հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձման գործընթացին», «Հրադադարի հայտարարության բոլոր դրույթները պետք է կատարվեն», «Ադրբեջանն առևանգել է Հայաստանի քաղաքացիներին ու ապօրինի կերպով չի վերադարձնում նրանց», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը ոտնահարում է Ժնևի կոնվենցիան». օտար լեզուներով այս ու այլ գրություններով ցուցանակներ բռնած հարազատներն ասում են՝ պատրաստ են պայքարի ամեն միջոցի։

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայերի հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Մի քանի խումբ հայ ռազմագերիներ Բաքվում դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---