Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի հայկական առաջին սպորտային ալիքներով![]() 9 օգոստոսի 2021 - 19:36 AMT PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline)՝ TeamTV հեռուստատեսության ծառայությունում և հավելվածում հասանելի կլինեն առաջին հայկական սպորտային Vmedia և Vmedia+ հեռուստաալիքները։ Փորձնական եթերով և Vmedia ու Vmedia+ անվանումներով ալիքները կսկսեն գործել օգոստոսի 11-ից, իսկ կարճ ժամանակ անց կփոխակերպվեն VivaroSport, VivaroSportLife և VivaroInSport հեռուստաալիքներով։ Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են հետևել ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերին, ինչպես նաև դիտել սպորտի համաշխարհային աստղերի և նրանց կյանքի մասին վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր ու հեռուստասերիալներ: Beeline-ի բաժանորդների համար ալիքները հասանելի կլինեն ցանկացած գաջեթի վրա՝ լինի դա հեռուստացուց, պլանշետ կամ սմարթֆոն: Նոր հեռուստաալիքների ցուցադրումը հնարավոր է դարձել Beeline-ի և VIVARO MEDIA-ի համագործակցության շնորհիվ: Vivaro Media-ն արդեն համագործակցում է համաշխարհային առաջատար վերահեռարձակողների և սպորտային միջոցառումների իրավունքների վաճառողների հետ, առաջարկելով ամենահետաքրքիր և սպասված սպորտային բովանդակություն, այդ թվում՝ ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա ՈՒԵՖԱ Սուպերգավաթ ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա Իտալիա. Սերիա Ա Իսպանիա. Լա Լիգա Գերմանիա. Բունդեսլիգա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |