Համայնքի ղեկավար․ Ադրբեջանցիները միտումնավոր հրդեհել են Ագարակի ցորենի դաշտերը10 օգոստոսի 2021 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն օգոտոսի 8-ին և 9-ին 16 հա հողատարածք են միտումնավոր այրել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում: Այդ մասին տեղեկացրել է Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը, գրում է «Փաստինֆոն»։ Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։00-ից, ըստ վարչական ղեկավարի, 10 հա տարածք է այրվել։ Կրակը մարել չի հաջողվել, այն տարածվում է մյուս խոտածածկ հատվածներում։ Դրանք գյուղի վարձակալած հողերն են, որոնք անմիջապես Ադրբեջանի հետ սահմանի մոտ են։ Գյուղացիները ցանած ցորենը հասցրել էին հավաքել։ Սահակյանի խոսքով, գյուղի մեծ մասը՝ մոտ 40 ընտանիք տուժել է ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով։ «10 հա վառվում է։ Երեկ էլ 6 հա է վառվել։ Գյուղում՝ գյուղամեջից սահմանի դիրքերը ու տեղաշարժը երևում է։ Ադրբեջանական կողմը մեկ ամսվա մեջ օրը մեջ էլ վառում են, մենք տեսնում ենք, որ լուցկիով վառում են։ Ադրբեջանական կողմը հենց վառվող հողերի սահմանի վրա է, գյուղամեջից էլ իրենք 1 կմ են հեռու»,-ասել է նա։ Նա նշել է նաև, որ սադրանքներից խուսափելու համար Տեղ համայնքի օրինակով Ագարակ գյուղում չեն կարող իրենք էլ սահմանային հատվածը փորել, քանի որ ռելիեֆը թույլ չի տալիս։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները միտումնավոր հրկիզում են ՀՀ-ին սահմանակից խոտածածկ տարածքը։ Այդ մասին տեսանյութ է տարածվել համացանցում։ Խոսքը մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածի մասին էր։ Օգոստոսի 6-ին առավոտյան ՀՀ ՊՆ-ն հացորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |