ՀՀ-ում կորոնավիրուսի 313 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 313 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232,610-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4658 դեպք կա, այլ պատճառով՝ 1128։

Ապաքինվել է ևս 183 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 221, 590 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5234 է։

Օգոստոսի 9-ին կատարվել է 6158 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,402,666 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---