Ռուս խաղաղապահները հետաքննում են Շուշիի մոտ փոխհրաձգությունը11 օգոստոսի 2021 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները հետաքննում են Արցախում, Շուշիի մերձակայքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները։ «Օգոստոսի 9-ին՝ 17։45-ին, Շուշի բնակավայրի շրջանում հրաձգային զենքից փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ռուս խաղաղապահների ջանքերով կրակը դադարեցվել է, տուժածներ չկան։ Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Օգոստոսի 9-ին ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: «Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:Հայկական կողմը կորուստներ չունի։ Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում էր հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |