Ռուբինյան․ ՀՀ-ն պատրաստ էր դադարեցնել պատերազմը, բայց փախստականների՝ Շուշի վերադարձի հարց կար11 օգոստոսի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀՀ կողմից պատերազմի դադարեցման հնարավորությանը, ասել է, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայն է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Բաքուն նոր նախապայման է առաջ քաշել՝ փախստականների վերադարձը Շուշի։ «Դա անընդունելի էր»,-ասել է նա։ Ռուբինյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահն ու կաթողիկոսը, այն ժամանակվա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, որտեղ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը՝ հնչել են մտքեր, որ կարելի է գնալ դրան, ռուսական առաջարկով շրջանների հանձնմամբ։ «Հայաստանը պատարաստ է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ նոր նախապայմաններ է առաջ քաշել»,-ասել է նա։ Պատգամավորն ասել է նաև, որ Արցախայան հիմնահարցի շուրջ բանակցությունների մեխը, կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, և ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ՝ Շուշիում ադրբեջանական բնակչությամբ, «կնշանակեր ստանալ ոչ հայական վերահսկողությամբ Շուշի»։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ և Ադրբեջանի հետ բանակցությունների մասին և պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին, ասել էր, որ հոկտեմբերի 19-ին կար այդպիսի հնարավորություն, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի զարմանս իրեն, չի համաձայնել, քանի որ նախատեսվում էր ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |