Շոյգու․ ՌԴ ՊՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը11 օգոստոսի 2021 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը։ Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը: «Մենք կարևորում ենք ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ խնդիր չէ, բայց կարծում եմ, որ Ձեր փորձով դա հնարավոր կլինի», - ասել է Շոյգուն, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շոյգուն նշել է, որ Հայաստանում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է: «Հայաստանը ՌԴ դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք կայունության պահպանմամբ այդ տարածաշրջանում», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։ Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման ուսուցման համար: Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ: «Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության», - ասել է ՀՀ պաշտպնության նախարարը։ Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |