Ժիրինովսկին կպահանջի քրգործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի դեմ, որը նրան և ռուսներին «խոզ» է կոչել11 օգոստոսի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կպահանջի քրգործ հարուցել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի դեմ, որը նրան և ռուս ժողովրդին «խոզ» է անվանել: Ժիրինովսկին այդ մասին ասել է YouTube-ում «Սոլովյով Live» ծրագրի եթերում՝ նշելով, թե անպատիժ չի թողնի դա։ «Մենք կոշտ նամակ կգրենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրգործ հարուցել։ Դա հրեշավոր վիրավորանք է։ Դա միջնադար է»,-ասել է Ժիրինովսկին։ Իր հերթին հաղորդումը վարող Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ մեկնաբանություն է ակնկալում Ադրբեջանի պաշտոնյաներից։ Վահաբզադեն, դիմելով Ժիրինովսկուն, որն ասել էր, թե Ադրբեջանում բռնատիրություն է և այդ տրածաքը ժամանակին ռուսական կայսրությանը պարսից շահն է նվիրել, «խոզ» է անվանել Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին։ Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարին` Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Ժիրինովսկու «կանխակալ և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արտահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում` հուլիսի 30-ին»։ Ժիրինովսկին ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ «կկորցնի իր պաշտոնը, նրա մոտ այնտեղ բռնապետություն է, բազում ընդդիմադիր ուժեր կան։ «Եթե Բայդենը ցանկանա, նրան պաշտոնանկ կանեն 2 շաբաթում։ Միայն Ռուսաստանը կարող է փրկել նրան»,-ասել է Ժիրինովսկին։ Ժիրինովսկին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նաև ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ և որ Հարավային Կովկասը ՌԴ ազդեցության գոտի է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |