Ադրբեջանցիները մոտ 5 ժամ կրակել են Երասխի ուղղությամբ․ Տուժածներ չկան

Ադրբեջանցիները մոտ 5 ժամ կրակել են Երասխի ուղղությամբ․ Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին՝ ժամը 15:30-ից մինչև 20:00-ն, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---