ՀՀ-ում կորոնավիրուսի 399 նոր դեպք կա և 7 մահ![]() 12 օգոստոսի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233,400-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 7 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4669 դեպք կա, այլ պատճառով՝ 1131։ Ապաքինվել է ևս 190 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 221,919 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5681 է։ Օգոստոսի 10-ին կատարվել է 6447 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,415,538 թեստ է արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |