Ընդդիմադիրներն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ են առաջադրել Թագուհի Թովմասյանին![]() 12 օգոստոսի 2021 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հայաստան» խմբակցությունն իրեն հասանելիք այդ պաշտոնը զիջել է «Պատիվ ունեմ»-ին։ Դոնթի բանաձևով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնում էր «Հայաստան» խմբակցությանը, բայց խմբակցության կողմից առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրել է Թովմասյանի կենսագրությունը։ Վերջինս էլ իր ելույթում նշել է, որ խորհրդարանը պետք է առանձնահատուկ դերակատարում ունենա մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ «Մենք պետք է հետևողականորեն ծառայեցնենք հանձնաժողովի լիազորությունները պատերազմի արդյունքում մեր հայրենակիցների խախտված իրավունքները վերականգնելու համար: Պետք է բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է բոլոր կոնվենցիաները և հրաժարվում է վերադարձնել մեր հայրենակիցներին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրում պետք է լինի նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքցու կյանքի,սեփականության, ազատ տեղաշարժի իրավունք»,-ասել է Թովմասյանը։ 7-րդ գումարման Ազգային ժողովում Թովմասյանը եղել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |