Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակում բանակցել Ադրբեջանի հետ՝ սպասում ենք առաջարկների![]() 12 օգոստոսի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։ Նա նշել է նաև, որ խաղաղ դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կյանքի կոչելու համար կառավարությունը պետք է լինի «առավելագույնս ակտիվ և ճկուն»։ «Մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անել առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Կան հարցեր, որոնք կարող են ավելի արագ լուծվել, կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը՝ գնալ լուծումների», - ասել է նա։ Ըստ վարչապետի, հնարավոր արագ լուծվող հարցերից է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակման օրակարգը։ «Պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել նախաձեռնող՝ տարածաշրջանի նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսակետից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է և այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան», - ասել է Փաշինյանը։ Նա ասել է նաև, թե սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |