Վարչապետ․ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է![]() 12 օգոստոսի 2021 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ «Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը», - ասել է Փաշինյանը։ Անթույլատրելի համարելով թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը տարածաշրջանում՝ Փաշինյանն ասել է, որ դա սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգությանը: «Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է հանգեցնել, տեսանք Բաքվի այսպես կոչված «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեի», - ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ թշնամության հաղթահարումը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն բաղադրիչը: Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, հայտարարել է նաև, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։Նա նշել է նաև, որ խաղաղ դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կյանքի կոչելու համար կառավարությունը պետք է լինի «առավելագույնս ակտիվ և ճկուն»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |