Արշակունյաց պողոտայի ՊՆ պահեստներում հրդեհ էր. Տուժածներ չկան

Արշակունյաց պողոտայի ՊՆ պահեստներում հրդեհ էր. Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող ՊՆ պահեստներում։ Տուժածներ չկան։

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---