Փաշինյան․ Տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք![]() 12 օգոստոսի 2021 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով զինված ուժերի արդիականացման մասին, հայտարարել է, որ տարածքներ նվաճելու մտադրություն չկա։ Նա հավելել է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է զարգանան և վերափոխվեն ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։ «Մենք տարածքներ նվաճելու մտադրություն չունենք։ Մեր նպատակը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է»,-ասել է Փաշինյանը։ Խոսելով հարևանների հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |