Նախարար․ Ով չպատվաստվի` ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ կհանձնի12 օգոստոսի 2021 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ արդեն իրավական ակտերում որոշակի փոփոխություններ են կատարվում, որ այն անձինք, որոնք չեն պատվաստվում, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն։ Նա հավելել է, որ կորոնավիրուսի դրական դեպքերի կայուն աճ է գրանցվում։ «Ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ակնկալում ենք նաև կորոնավիրուսի դեպքերի աճ։ Ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպություններ, բոլոր կառույցներում պետք է ներդրվի այս կանոնը, որ այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, բայց չունեն պատվաստման որևէ հակացուցում, պետք է ամսական 2 անգամ թեստ հանձնեն»,- ասել է Ավանեսյանը, գրում է «Փաստինֆոն»։ Այն դիտարկմանը, թե չի՞ ստացվում, որ քաղաքացիներին անուղղակի ձևով պարտադրում են պատվաստվել՝ նախարարը նշել է, որ կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր և անտեսանելի պատերազմ է։ Ավանեսյանը նշել է, որ մտավախություն ունեն հետագայում ալիքի բարձրացման և որպես պետություն ամեն ինչ պետք է անեն քաղաքացիներին պաշտպանելու համար։ Նա հավելել է նաև, որ այն անձանց նկատմամբ, որոնք պատվաստման հետ կապված կոնկրետ հակացուցում կունենան, նման պահանջ չի կիրառվի։ Օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233,400 դեպք, որոնցից 221,919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |