Երևանում հիփոթեքի եկամտահարկի ծրագիրն աստիճանաբար կվերացնեն![]() 12 օգոստոսի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Երևանում հիփոթեքային վարկով բնակարան գնողների եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կկրճատվի և 2025թ․ այլևս չի գործի։ Գործադիրը հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծին։ Կրճատումը կկատարվի ըստ գոտիականության և ըստ տարիների, առաջին հերթին արտոնությունը կդադարի գործել կենտրոնում։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի հետևյալ դեպքերում․ եթե գույքը գտնվում է Երևանի 1-ին գոտում (2022-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 2-րդ գոտում (2023-ի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 3-րդ գոտում (2023-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։ Նախարարը տեղեկացրել է, որ այս արտոնությունից օգտվողների քանակը կտրուկ աճել է, հատկապես վերջին 2 տարում։ «Եթե 2015-17-ին ծրագրի նոր շահառուների թիվը 800 է եղել, ապա 2020-ին այն հասել է 5200-ի։ Կտրուկ աճել է պետբյուջեից վերադարձվող եկամտահարկի գումարը` 2020-ին կազմելով 5.4 մլրդ դրամ»,–ասել է Խաչատրյանը։ Մարզերի համար պայմանները չեն փոխվի։ Ըստ նախարարի, արտոնության վերացումը մայրաքաղաքում կխթանի կառուցապատման աճը մարզերում։ 2021-ի դրությամբ ծրագրի շահառուները 17,000-ից ավելի են, որոնց միայն 7 տոկոսն է բնակարաններ գնել մարզերում։ Եկամտահարկի վերադարձման արտոնությունը կշարունակեն գործել մինչև 2022թ․ հունվարի 1-ը շինթույլտվություն ստացած կառուցապատողների համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |