Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից![]() 12 օգոստոսի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում: Արմեն Սմբատյանը Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2018-ի մարտին: Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Թել Ավիվն է դարձել 2020-ի փետրվարին: Մինչև այդ նստավայրը Երևանն էր: 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հաստատվեց, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, որն օգտագործվել է նաև խաղաղ բնակչության դեմ, հայկական կողմը հետ կանչեց դեսպան Սմբատյանին՝ խորհրդակցությունների: Ավելի ուշ նա վերադսրձել էր իր պարտականությունների կատարմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |