Գյումրիում Lufthansa-ի հաբ կարող է հիմնվել![]() 12 օգոստոսի 2021 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Lufthansa-ի ներկայացուցիչներիի հանդիպմանը քննարկվել է Գյումրիում ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից Lufthansa ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը: Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրի միջև գործակցության զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։ Ներկայացնելով Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկաները՝ նա ընդգծել է այդ ոլորտում հատկապես որակի վրա շեշտադրում անելու պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարևորության մասին և ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրի միջև այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։ Lufthansa-ի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար, հետևաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են գործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանն ավելացրել է, որ գերմանական շուկան ևս շատ հետաքրքիր է Հայաստանի համար և այդ նպատակով օգոստոսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ճանաչողական այց Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 60 ընկերության մասնակցությամբ, որը լավ հնարավորություն է երկու երկրների զբոսաշրջային ներուժը ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Նորոգվում է վազքուղին, կառուցվում է նոր ժամանման սրահ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |